Պրովինցիալիզմը կամ գավառականությունը առաջին հերթին թույլ է նրանով, որ իր արած ամենափոքր բանն էլ նրան թվում է առնվազն հեղաշրջում որևէ ոլորտում։
Դրա պատճառը ուրիշների արածը չիմանալն է և տգետների միջավայրում գտնվելը, որոնք որևէ միտք կամ գործողություն, լինի այն հին, թե նոր, գնահատելուց շատ հեռու են։
Հարցի լուծումը հզորների հետ կոնտակտներն են, և վերջապես պետք է լրջանալ ու հասկանալ, որ մեր ունեցածն էլ հզոր Խորհրդային Միության մեջ լինելու հետևանք է։
Եվ պետք է հասկանալ նաև, թե անկախացումից հետո ինչու մենք գլորվեցինք մեր բնական տեղը։
Լրջանալ և լուրջ ու կարող մարդկանց տեղ տալ է պետք, այլ լուծում չկա։
«Ոչ ինձ, ոչ քեզն» էլ տարբերակ չէ, ժամանակն է իջնել կեղծ և ունայն պատվանդաններից։
Ֆիզիկապես կշտանալը նպատակներից ամենապարզունակն ու անարժանն է։
Պավել Բարսեղյան